Տեղեկատվական հանդիպում DAAD կազմակերպության ներկայացուցիչների հետ
Գերմանական ակադեմիական փոխանակման գործակալությունը (DAAD) սույն թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 12:00-ին, Վանաձորի պետական համալսարանում կանցկացնի տեղեկատվական հանդիպում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն հետևյալ ծրագրերը․
— Գերմաներեն լեզվի ամառային դասընթացների ծրագիրը, որին կարող են մասնակցել բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսի ուսանողները կամ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները։
—Մագիստրոսական ծրագրերը, որոնց կարող են դիմել այս պահին բակալավրիատի 4-րդ կուրսում կամ մագիստրատուրայի 2-րդ կուրսում սովորող ուսանողները, ինչպես նաև արդեն շրջանավարտները, որոնց ավարտելուց հետո 6 տարին դեռևս չի լրացել։ Մագիստրատուրայի համար արդեն կարող են դիմել թե միայն գերմաներենի իմացությամբ, և թե միայն անգլերենի իմացությամբ։
—Հետազոտական ծրագրերը, որոնք նախատեսված են դոկտորանտուրայի ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար։
Հանդիպումը տեղի կունենա ՎՊՀ-ի Ս. Մերգելյանի անվան նորարարական կենտրոնում (Smart Caffe):
Միջոցառմանը գրանցվելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 5-ը։
Մասնակցության համար պարտադիր է գրանցվել կից հղումով՝ https://forms.gle/4XRxCYQLREgEEUaN9
