Ուսանողների և պրոֆեսորադասախոսական աշխատակիցների շարժունության հնարավորություն Կլագենֆուրտի համալսարանում (Ավստրիա)
ՎՊՀ-ի և Ավստրիայի Կլագենֆուրտի համալսարանի միջև կնքված միջազգային կրեդիտային շարժունության պայմանագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՎՊՀ-ի <<Ռուսաց լեզու և գրականություն>> մասնագիտության ուսանողների և պրոֆեսորադասախոսական աշխատակիցների համար։
Ընտրված ուսանողը հնարավորություն կունենա ուսանելու հյուրընկալող համալսարանում մեկ կիսամյակ տևողությամբ, պրոֆեսորադասախոսական աշխատակցի համար նախատեսվում է 5 աշխատանքային օր և 2 օր ճամփորդության համար (առնվազն 8 ժամ բեռնվածքով)։
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 11։
Ուսանողների համար պահանջվող փաստաթղթեր
- Դիմում (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին),
- Ակադեմիական տեղեկագիր (բոլոր ուսումնառության փուլերի գնահատականներով), (համարվում է մրցութային ցուցանիշ),
- Օտար լեզվի (ռուսերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ (B2 մակարդակ),
*Միջազգային ճանաչում ունեցող վկայական չներկայացնող ուսանողների համար կկազմակերպվի ռուսաց լեզվի ներբուհական թեստ։ Թեստի նմուշ-օրինակը նախապես կտրամադրվի դիմորդներին:
- Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ), (համարվում է մրցութային ցուցանիշ),
- Ինքնակենսագրական / CV (Europass ձևաչափով),
- Տեղեկանք՝ հաշմանդամություն կամ սոցիալապես անապահով կարգավիճակ ունենալու դեպքում։
Դասավանդողների համար պահանջվող փաստաթղթեր
1․ Դիմում (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին),
2․ Դասավանդման պլան (պետք է երաշխավորվի ամբիոնի նիստով),
3. Ինքնակենսագրական տվյալներ (CV) (չի համարվում մրցութային ցուցանիշ),
4․ Բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան մասնագիտական բնագավառում առնվազն 5 տարվա դասավանդման փորձ։
Կլագենֆուրտի համալսարանի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ համալսարանի պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով՝ https://www.aau.at/en/
Ծրագրին վերաբերող այլ հարցերի դեպքում դիմել միջազգայնացման, համագործակցության, նախագծերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն (հեռ․՝ 098 48 40 63, էլ․հասցե՝ foreign@vsu.am)։
