Վանաձորի պետական համալսարանում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը

 Սեպտեմբերի 1-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում հանդիսավոր միջոցառմամբ ազդարարվեց  2026-2027 ուսումնական տարին։

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ  ուսանողներին օրհնության խոսք հղեց  Տեր Վահան քահանա Ազարյանը։ Ներկաներին ողջունեցին ու շնորհավորեցին ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը, ուսանողական խորհրդի նախագահ Էրիկ Հարությունյանը, «Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն»  մասնագիտության 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի շրջանավարտ Միլենա Մխիթարյանը, ՎՊՀ քոլեջի ուսանողական խորհրդի նախագահ Մարիամ Ավետիքյանը:

 Ավանդույթի համաձայն՝ ամենաբարձր միավորներով անվճար  համակարգ ընդունված ուսանողուհիներ Լիանա Մկրտումյանը (Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտություն) և Կամիլա Պողոսյանը (Հասարակական գիտությունների ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտություն)  կատարեցին երդման արարողությունը և ստացան խորհրդանշական գիտելիքի բանալին։

 ՎՊՀ-ն շնորհավորում է իր ուսանողներին՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի, իսկ առաջին  կուրսի ուսանողներին՝ համալսարանական կյանքի հաջող մեկնարկ։

Previous Article
Next Article