Անվճար դասընթացներ «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության դիմորդների համար
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը 2026-2027 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննություններին ընդառաջ կազմակերպում է անվճար առարկայական դասընթացներ «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության դիմորդների համար (խորհրդատվություններ):
Դասընթացները կազմակերպվում են ս.թ. սեպտեմբերի 10-ից մինչև ընդունելության քննությունների մեկնարկը հետևյալ առարկաներից.
- ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝
1․ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ
2․ԱԹԼԵՏԻԿԱ:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ «Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոն» ներկայացնել անձնագրի պատճենը և լրացնել դիմում–հայտը:
Դասընթացների սկիզբը` ս.թ. սեպտեմբերի 10-ից:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի «Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոն»։
Հեռ.` (098) 48 40 65, (098) 09 07 22։
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36։
Էլեկտրոնային հասցե` info@vsu.am:
