Վաստակաշատ գիտնական և մանկավարժ Սոֆյա Բաբայանի 80-ամյակը ՎՊՀ-ում

  Սեպտեմբերի 1-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում նշվեց օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սոֆյա Սիմոնի Բաբայանի 80-ամյակը։

  Համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը շնորհավորեց վաստակաշատ գիտնականին՝ բարձր գնահատելով նրա երկարամյա և բեղմնավոր գիտամանկավարժական գործունեությունն ու համալսարանի միջազգայնացման գործում ունեցած նշանակալի ներդրումը։

 Սոֆյա Բաբայանի մասնագիտական ուղին վառ օրինակ են նվիրումի, բարձր պատասխանատվության և մանկավարժական անձնվեր ծառայության։ Տասնամյակներ շարունակ նա ոչ միայն զբաղվել է գիտական հետազոտություններով, այլև իր հարուստ գիտելիքներն ու փորձը փոխանցել  սերունդներին՝ կրթելով բարձրակարգ մասնագետներ և զարգացնելով բուհում բանասիրական միտքն ու մշակույթը։ Նրա գիտական հրապարակումներն ու մանկավարժական ձեռքբերումները վայելում են գործընկերների և գիտական հանրության խորին հարգանքը։

 Վանաձորի պետական համալսարանը սիրով շնորհավորում է Սոֆյա Սիմոնի Բաբայանին՝ մաղթելով քաջառողջություն, մասնագիտական ու անձնական բարօրություն։

Previous Article