Հնդկաստանի դեսպանության կողմից կազմակերպվող դասընթացներ

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը ներկայացրել է Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2026-2027թթ. համար նախատեսվող ոլորտային դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն: 

Դասընթացներն իրականացվում են ամբողջ տարվա կտրվածքով:

Դասընթացները կարճաժամկետ են և կազմակերպվում են առկա ձևաչափով։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ — https://itecgoi.in/upcoming_courses 

Դասընթացներին մասնակցության համար լրացված հայտադիմումները (այդ թվում` բնօրինակները) անհրաժեշտ է ներկայացնել միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոն՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե փոխանցելու նպատակով:

Հնդկական կողմի հորդորով հայտադիմումները ՀՀ արտաքին գործերի նախարարություն միջոցով պետք է փոխանցվեն ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանություն դասընթացների մեկնարկից մոտ 60 օր առաջ՝ ուշ դիմելու հետևանքով հատկացված տեղերի անհասանելիությունից խուսափելու նպատակով:

Դասընթացներին վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար (բովանդակային, տեխնիկական), ինչպես նաև դիմումի ձևի լրացնելու հետ կապված հարցերով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության աշխատակցի հետ էլ. փոստի հետևյալ հասցեով՝ pol.yerevan@mea.gov.in :

Այլ հարցերի դեպքում դիմել միջազգայնացման, համագործակցության, նախագծերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն (հեռ․՝ 098 48 40 63, էլ․հասցե՝ foreign@vsu.am

Previous Article
Next Article