ՎՊՀ-ում անցկացվեց սեմինար աշխատանքային իրավունքի արդիական հարցերի վերաբերյալ

Մայիսի 29-ին Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ սեմինար՝ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության ապահովման վերահսկողության բաժնի տեսուչների մասնակցությամբ։

Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավական նորմերը, դրանց կիրառման առանձնահատկությունները, աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգը։ Անդրադարձ կատարվեց նաև աշխատանքային հարաբերություններում աշխատողների և գործատուների իրավունքներին ու պարտականություններին վերաբերող մի շարք հարցերի։

Հանդիպումն անցկացվեց հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց ուսանողներին ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և առավել խորությամբ ծանոթանալ աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթներին։

Սեմինարին ներկա էին Վանաձորի պետական համալսարանի ուսանողները, որոնք ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին՝ ցուցաբերելով հետաքրքրվածություն աշխատանքային իրավունքի ոլորտի արդիական թեմաների նկատմամբ։

Previous Article
Next Article