ՎՊՀ-ում ամփոփվեց «Առաջանցիկ ուսուցումը որպես կրթության ընդհանրացնող մոդել» խորագրով պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման դասընթացը
Ավարտվեց «Առաջանցիկ ուսուցումը որպես կրթության ընդհանրացնող մոդել» պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման վերապատրաստման դասընթացը։
Համալսարանի 59 մասնակից հաջողությամբ ավարտեցին դասընթացը և ստացան վկայականներ: Դասընթացն ուղղված էր դասավանդման մեթոդաբանության արդիականացմանը և նորարարական գործիքների ներդրմանը՝ վաղվա աշխատաշուկային պատրաստ ուսանողներ կրթելու համար:
«Կրթությունը չի կարող լինել լոկ արձագանքող. այն պետք է լինի կանխատեսող», — նշեց համալսարանի ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը:
«Առաջանցիկ ուսուցումը որպես կրթության ընդհանրացնող մոդել» դասընթացը մեզ համար պարզապես հերթական վերապատրաստում չէր. այն մի հարթակ էր, որտեղ մենք միասին գտանք մեր համալսարանի կրթական որակի բարձրացման նոր ուղիներ», — նշեց կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավար Լիլիթ Փարսադանյանը:
Շնորհավորում ենք մեր բոլոր դասախոսներին և մաղթում նորանոր մասնագիտական ձեռքբերումներ:






