Կայացավ ՎՊՀ գիտական խորհրդի հերթական նիստը

Մայիսի 27-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը ։

Նիստի առաջին հարցով գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց հաղորդում համալսարանում իրականացվող հրատարակչական աշխատանքների վերաբերյալ։

Այնուհետև քննարկվեց և հաստատվեց ՎՊՀ ուսանողական գիտական ընկերության տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրեց ՈՒԳԸ նախագահ Գոհար Դավթյանը։

Օրակարգի հաջորդ հարցով քննարկվեցին և հաստատվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելու նպատակով «Էրազմուս+» ծրագրի MEDIA նախագծի շրջանակում մշակված «Թվային մեդիայի և կոնտենտի ստեղծում», «Թվային մարքեթինգ», «Սոցիալական մեդիա մարքեթինգ» և «Քոփիրայթինգ» դասընթացների ծրագրերը։ Հարցը ներկայացրեց համալսարանի MEDIA նախագծի տեղական համակարգող, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Հերմինե Գրիգորյանը։

Նիստի ավարտին քննարկվեց և հաստատվեց ուսանողների, վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի շարժունության կանոնակարգում կատարված փոփոխությունը։ Հարցը ներկայացրեց միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանը։

Քննարկումների արդյունքում գիտական խորհուրդն ընդունեց համապատասխան որոշումներ օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի վերաբերյալ։

Previous Article
Next Article