Էրազմուս+ կարողությունների զարգացման DeSIRe նախագծի մասին տեղեկատվական հանդիպում Սլովենիայի Մարիբորի համալսարանում

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի միջազգայնացման գծով ռեկտորի խորհրդական,  Էրազմուս+ կարողությունների զարգացման «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի համակարգող Լուսիկ Վարդանյանը և նույն նախագծի համահամակարգող, միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանը սույն թվականի մայսի 19-ին Սլովենիայի Մարիբորի համալսարանում կազմակերպված վերապատրաստման միջազգային շաբաթի ընթացքում ներկայացրին DeSIRe նախագիծը։

Լուսիկ Վարդանյանն անդրադարձավ DeSIRe նախագծի հիմնական նպատակին, խնդիրներին։ Նա նշեց, որ ներկայիս աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու համար միայն մասնագիտական կարողություններն ու հմտությունները բավարար չեն։ Մրցունակ լինելու համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի փափուկ հմություններ, ինչպիսիք են՝ գործարար հաղորդակցման, ռեֆլեկտիվ մտածողության, կազմակերպչական, թվային գրագիտության և շատ այլ հմտություններ, որոնք հաճախ առավել կարևորվում են գործատուների կողմից։

Նախագծի համակարգողը հակիրճ ներկայացրեց նաև նախագծի ձեռքբերումները և անդրադարձավ նախագծի համար մշակվող փափուկ հմտություններին վերաբերող 5 մոդուլներին և զանգվածային բազ առցանց 5 դասընթացներին (MOOCs):

Տեղեկատվական հանդիպումը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում և բարձր գնահատվեց նախագծի շրջանակում կատարված աշխատանքը։

Previous Article
Next Article