Ուսումնական այց դեպի Հայաստանի առաջատար ընկերություններ
Մարտի 30-ին ՎՊՀ «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները դասախոս Ա. Գևորգյանի հետ այցելեցին ARMENIA WINE գինու գործարան և DIGITAIN ընկերություն։
ARMENIA WINE ընկերությունը Հայաստանի խոշոր գինեգործական ընկերություններից է։ Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան գինու արտադրության ամբողջ գործընթացին՝ խաղողի մշակումից մինչև շշալցում և պահեստավորում։ Ներկայացվեց նաև հայկական գինեգործության դարավոր պատմությունը և դրա արդի զարգացումը, ինչը կարևոր դեր ունի Հայաստանի տնտեսության և արտահանման զարգացման գործում։
DIGITAIN ընկերությունը, լինելով Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններից մեկը, ունի հազարավոր աշխատակիցներ և համագործակցում է հարյուրավոր միջազգային գործընկերների հետ։ Այցի ընթացքում ուսանոնղերը ծանոթացան ընկերության կառուցվածքին, տարբեր բաժինների աշխատանքներին (ծրագրավորում, մարքեթինգ, կառավարում), ինչպես նաև ժամանակակից ՏՏ լուծումների կիրառմանը բիզնեսում։
Այս նախաձեռնությունը ուսանողներին թույլ տվեց զուգահեռներ անցկացնել տնտեսության երկու տարբեր, բայց հավասարապես կարևոր բևեռների միջև։ ARMENIA WINE-ը ներկայացնում է ավանդական և արտադրական ոլորտը, իսկ DIGITAIN-ը՝ նորարարական և բարձր տեխնոլոգիական ուղղությունը։ Երկու ոլորտների համակողմանի դիտարկումը գործնական պատկերացում տվեց երկրի տնտեսական զարգացման արդի միտումների մասին։



