Համագործակցության հուշագիր՝ ՎՊՀ-ի և «Ստեփան Զորյանի տուն-թանգարանի» միջև

2026 թ․ մարտի 20-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի և Վանաձորի «Ստ. Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ-ի միջև կրթամշակութային կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու նպատակով ստորագրվեց համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը վավերացրին ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը և տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Չոբանյանը:

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է ՝

համատեղ գիտաժողովների, դասախոսությունների և սեմինարների կազմակերպում,
մասնագիտական վերապատրաստումների իրականացում,
կրթական միջոցառումների և ցուցադրությունների կազմակերպում,
ուսանողների համար պրակտիկայի կազմակերպում,
տեղեկատվական և մեթոդական նյութերի փոխանակում,
պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերյալ կրթական նախագծերի իրականացում,
ուսանողների գործնական փորձառության ապահովում։

Սույն համագործակցությունը կարևոր քայլ է բուհ-մշակութային հաստատություն կապի ամրապնդման համար և նպաստելու է տարածաշրջանի գիտամշակութային կյանքի ակտիվացմանը։

Ռեկտոր Արմեն Ծատուրյանը նշեց, որ համալսարանը բաց է նմանատիպ համագործակցությունների համար և կարևորում է դրանց շարունակական ու արդյունավետ զարգացումը։



Previous Article
Next Article