«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Միջազգային կապերի և դրամաշնորհների   խթանման մասնագետ»-ի՝ թափուր պաշտոնի տեղակալմամբ հետաքրքրված անձանց հայտերի ընդունում

Կազմակերպություն — «Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Պաշտոնի անվանում — «Միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետ»

Աշխատանքի վայր — ք․Վանաձոր, Տիգրան Մեծի 36

Աշխատաժամանակ — լրիվ (1 դրույք)

Աշխատավարձ — 120.000 հաշվարկային (հիմնական) (մեկ հարյուր քսան հազար ) ՀՀ դրամ (ներառյալ հարկեր և սոց. վճար)

Դիմելու վերջնաժամկետ — 2024 թ.-ի 17.07-ը  ներառյալ

Աշխատանքի նկարագիր

«Միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման ՄԱՍՆԱԳԵՏ»-ը

-որոնում է դրամաշնորհային նախագծերի հայտարարություններ և տրամադրում է տեղեկատվություն նոր նախագծերի հայտերի վերաբերյալ համալսարանի կայքում և սոցիալական ցանցերում տեղադրելու համար,

-կազմակերպում և մեթոդական օգնություն է ցուցաբերում Համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին` միջազգային կազմակերպություններից, հիմնադրամներից, ծրագրերից դրամաշնորհներ, կրթաթոշակներ ստանալու, շարժունության, վերապատրաստումների մասնակցելու նպատակով փաստաթղթերի նախապատրաստման և ներկայացման համար,

-օժանդակում է համալսարանում գործող դրամաշնորհային նախագծերի աշխատանքներին,

-կատարում է միջազգային կապերի և դրամաշնորհների աշխատանքներին վերաբերող  տեղեկատվության վերլուծություն,

-վարում է օտար լեզվով փաստաթղթաշրջանառություն:

Միջազգային կապերի և դրամաշնորհների խթանման մասնագետը պետք է կարողանա.

  • գնահատել իր կողմից համակարգվող աշխատանքների ընթացքը և արդյունքները,
  • տիրապետել առնվազն անգլերեն լեզվի C1 մակարդակին,
  • վարել օտար լեզվով/անգլերենով/ փաստաթղթաշրջանառություն,
  • կազմել իր կողմից համակարգվող աշխատանքների վերաբերյալ  հաշվետվություններ:

Բազային մասնագիտության ոլորտը և աշխատանքային ստաժի պահանջի վերաբերյալ տեղեկատվություն

Բարձրագույն կրթություն

Պահանջվող փաստաթղթեր.

դիմում՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով,

ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

բարձրագույն կրթությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը,

3×4 (սմ) չափի երկու լուսանկար,

ինքնակենսագրություն,

աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Դիմելու կարգը և ժամանակացույցը

Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2024 թ.-ի հուլիսի 2-ից, 2024 թ.-ի հուլիսի 17-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 08։45-17։45 ժամանակահատվածում, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք, Ընդհանուր բաժին)։

Փաստաթղթերի պատճեներն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք, պատճեների հետ համեմատվելուց հետո, տեղում կվերադարձվեն հայտատուին:

Հավակնորդների հետ տեղի կունենա հարցազրույց 2024թ. հուլիսի 18-ին՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք)։

Արդյունքները կհրապարակվեն 2024 թվականի հուլիսի 19-ին:

Վերոգրյալ փաստաթղթերի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի ընդունվում։

Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՎՊՀ հիմնադրամի «Մարդկային ռեսուրսների կառավարման» բաժնից։

Վերոհիշյալ հայտարարության հետ կապված հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. +374 (0322) 41853

Previous Article
Next Article