«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Լրագրողի»-ի՝ թափուր պաշտոնի տեղակալմամբ հետաքրքրված անձանց հայտերի ընդունում
Կազմակերպություն — «Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
Պաշտոնի անվանում — «Լրագրող»
Աշխատանքի վայր — ք․Վանաձոր, Տիգրան Մեծի 36
Աշխատանքային պայմանագրի տեսակը— որոշակի ժամկետով (մինչև հիմնական աշխատողի վերադարձը)
Աշխատաժամանակ — լրիվ (1 դրույք)
Աշխատավարձ — 120.000 հաշվարկային (հիմնական) (մեկ հարյուր քսան հազար ) ՀՀ դրամ (ներառյալ հարկեր և սոց. վճար)
Դիմելու վերջնաժամկետ — 17. 07. 2024 թ.-ը ներառյալ
Աշխատանքի նկարագիր
«Լրագրողը»-ը՝
— Սահմանված կարգերով և ժամկետներում պատրաստում է Համալսարանի` տեղեկատվության ենթակա նյութերը և ներկայացնում անմիջական ղեկավարին,
-ապահովում է Համալսարանի տեղեկատվական ներկայությունը ԶԼՄ-ներում,
-պատրաստում է Համալսարանի գործունեությանը վերաբերող հաղորդագրություններ տեղեկատվական նյութեր, հոդվածներ, գովազդային հոլովակներ /կայքում սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում տեղադրելու համար/,
-մասնակցում է տեղեկատվական բնույթի միջոցառումների լուսաբանմանը,
-ստեղծում և պահպանում է կապեր` լրատվական-հանրության, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ,
-վերահսկում և իրականացնում է Համալսարանի մասին ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի օպերատիվ հավաքագրում և կատարում վերլուծություն
-պատրաստում է նյութեր Համալսարանի կայքի և սոցիալական ցանցերի համար,
-պառասխանատու է տեղեկատվական նյութերի մասնագիտական որակի համար։
Լրագրողը պետք է կարողանա.
- գնահատել և վերլուծել Համալսարանում իր կողմից համակարգվող աշխատանքների ընթացքը և արդյունքները, կատարել աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ,
- կազմել իր կողմից համակարգվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ,
- տիրապետել ժամանակակից տեխնոլոգիաներին:
Բազային մասնագիտության ոլորտը և աշխատանքային ստաժի պահանջի վերաբերյալ տեղեկատվություն.
-Բարձրագույն կրթություն
-ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
-բարձրագույն կրթությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը,
-3×4 (սմ) չափի երկու լուսանկար,
-ինքնակենսագրություն,
-աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:
Դիմելու կարգը և ժամանակացույցը
Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2024թ.-ի հուլիսի 2-ից, 2024 թ-ի հուլիսի17-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 08։45-17։45 ժամանակահատվածում, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք, Ընդհանուր բաժին)։
Փաստաթղթերի պատճեներն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք, պատճեների հետ համեմատվելուց հետո, տեղում կվերադարձվեն հայտատուին:
Հավակնորդների հետ տեղի կունենա հարցազրույց 2024 թ. հուլիսի 18-ին՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք)։
Արդյունքների մասին հավակնորդները կտեղեկացվեն 2024 թվականի հուլիսի 19-ին:
Վերոգրյալ փաստաթղթերի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի ընդունվում։
Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հավակնորդները հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՎՊՀ հիմնադրամի «Մարդկային ռեսուրսների կառավարման» բաժնից։
Վերոհիշյալ հայտարարության հետ կապված հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. +374 (0322) 41853