Փափուկ հմտությունների մեթոդաբանության վրա հիմնված կարողությունների զարգացմանը միտված առցանց 1-ին վերապատրաստում՝ Կրթական տվյալների մշակում (Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարան, Ֆինլանդիա) կազմակերպված Էրազմուս + DeSIRe նախագծի շրջանակներում
“Կրթական տվյալների մշակում” (EDM) առցանց դասընթացը տեղի ունեցավ 2024 թ. մայիսի 13-ից հունիսի 2-ը MOODLE թվային հարթակում: Դասընթացը, որը վարում էին Ֆինլանդիայի Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները, բաղկացած էր երեք հիմնական մասերից, որոնցից յուրաքանչյուրն ուղղված էր հատուկ մեթոդաբանություններին՝ հարմարեցված արդյունավետ առցանց ուսուցմանը: Դասընթացը մանկավարժներին տրամադրեց արժեքավոր պատկերացումներ և գործնական միջոցներ՝ տվյալներն ուսուցմանը արդյունավետորեն ներառելու համար: Մասնակիցներին տրվել էր հնարավորություն սովորելու իրենց համար հարմար ժամանակ և մասնակցելու փոխգործուն հարցուպատասխանի, Zoom հանդիպմանը՝ մայիսի 30-ին:
Դասընթացի ընթացքում մանկավարժները ուսումնասիրեցին կրթական տվյալների մշակման հիմունքները և այն, թե ինչպես կարելի է դրանք օգտագործել ուսանողների հիմնական փափուկ հմտությունները բարելավելու համար, ինչպիսիք են հաղորդակցությունը, թիմային աշխատանքը և խնդիրների լուծումը: Դասընթացի զգալի մասն այն էր, թե ինչպես կարելի է օգտագործել կրթական տվյալները էթիկապես՝ դրանք համապատասխանեցնելով թվային կրթության Եվրոպական միության նպատակներին:
Կարևոր թեմաները ընդգրկում էին ներքոբերյալ հայեցակետերը։
Հանրացանցերի վերլուծություն (SNA): Այս մոդուլը մասնակիցներին սովորեցրեց, թե ինչպես պետք է օգտագործել թվային գործիքներ՝ ուսանողական գործունեությունը գնահատելու և դասակարգելու համար, ինչը նման է ավանդական դասարանական մեթոդներին:
Moodle Վերլուծություններ: Այս բաժնում մասնակիցները սովորեցին օգտագործել Moodle ուսուցողական կառավարման համակարգից ստացված տվյալները՝ հասկանալու և վերլուծելու ուսանողների կատարողականությունը և կայացնելու ավելի օբյեկտիվ որոշումներ:
Դասընթացը ներառում էր նաև փոխգործուն գործունեություններ, որոնց ընթացքում մասնակիցները գործնականում սովորեցին հավաքել և վերլուծել իրական կրթական տվյալներ: Այս գործնական մոտեցումը թույլ տվեց մասնակիցներին օգտագործել տվյալները՝ ուսուցման ռազմավարությունը բարելավելու և ուսանողների ուսուցմանն աջակցելու համար: Մասնակիցները ցույց տվեցին իրենց ըմբռնումն ու կրթական տվյալների մշակման մեթոդների կիրառումը տարբեր թեստերի և առաջադրանքների միջոցով: Բացի այդ՝ հետադարձ կապն իրականացվում էր հարցումների միջոցով՝ ապահովելու նրանց սպասումներին համապատասխան ուսուցում և բարելավելու ապագա դասընթացները:
Ընդհանուր առմամբ այս ուսուցումը տրամադրեց հստակ և գործնական մոտեցում ուսուցման մեջ կրթական տվյալների մշակման օգտագործման համար: Մասնակիցները ձեռք բերեցին անհրաժեշտ հմտություններ՝ վերլուծելու և օգտագործելու տվյալներ՝ ուսանողների գործունեության ամբողջական գնահատման և առցանց ուսուցման պայմաններում նրանց ակադեմիական հաջողությունների համար: