ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համաշարում» խորագրով 7-րդ միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2024 թ. հոկտեմբերի 18-19-ը, սկիզբը՝ ժամը 1200-ն (մասնակիցների գրանցումը` ժամը 1130-ին):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներքոբերյալ նյութերն էլեկտրոնային տարբերակով ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ o.cafedra@yandex.ru

  1. Դիմում-հայտ (1-ին հավելվածում ներկայացված ձևով) — մինչև 2024 թ. հուլիսի 1-ը:
  2. Հոդվածը (2-րդ հավելվածում ներկայացված պահանջներով)-մինչև 2024 թ. սեպտեմբերի 15-ը:

Տեղեկատվական հեռախոսահամարներ՝ (+374) (0322) 20917 (գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Վարդգեսի Հովսեփյան), +374) 93-97-30-57 (հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ՝ Տարոն Ռուդոլֆի Դանիելյան — պատասխանատու քարտուղար), (+374) 93-00-83-80 (օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ՝ Թադևոս Վրույրի Թադևոսյան — նախագահ), (+374) 93-33-89-96 (հայոց լեզվի և գրականության ամբիոնի, բ.գ.թ. դոցենտ՝ Վալերի Ալբերտի Փիլոյան — փոխնախագահ):

Գիտաժողովի աշխատանքի ուղղությունները, դիմում-հայտը և ներկայացվելիք նյութերի պահանջները՝այստեղ։

Previous Article
Next Article