2022Թ. ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2022Թ.  ՀՈՒՆԻՍԻ  30-ԻՆ` ԺԱՄԸ  11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՕՐԱԿԱՐԳ

1.Հաղորդում պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական և մանկավարժական կարողություններին ներկայացվող պահանջների մշակման մասին:

Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով

պրոռեկտոր Լ.Կոստանդյան

2.ԲՈԿ-ի կողմից ՎՊՀ գիտությունների թեկնածուների ատենախոսության ղեկավարման իրավունք ստանալու հարցը:

Զեկ.՝ գիտական աշխատանքների գծով

պրոռեկտոր Վ.Հովսեփյան

3․2022/2023 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության համար նախատեսվող տեղերի հաստատում։

Զեկ.՝ կրթական գործընթացների կառավարման

բաժնի ղեկավար Ա.Գևորգյան

4. Բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 2022-23 ուստարվանից նոր ներդրվող ուսումնական պլանների հաստատման հարցը։

Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով

                                                                                          պրոռեկտոր Լ.Կոստանդյան

5.Զեկուցում շրջանավարտների հետ հետադարձ կապի ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

                                                                             Զեկ.՝ հասարակական գիտությունների ֆակուլտետի  դեկան Հ.Պապոյան

6.ՎՊՀ-ի  հայցորդների անհատական պլանների հաստատում:

Զեկ.` գիտահետազոտական աշխատանքների և

նորարարությունների և համագործակցության

  բաժնի ղեկավար՝    Ա. Հարությունյան

7.Կանոնակարգի  ներկայացում և հաստատում:

  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ուսանողների գիտելիքների ստուգման, գնահատման և հաշվառման կանոնակարգ:

                                                                     Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան

8. Հայոց  լեզվի  և  գրականության  ամբիոնի  դոցենտներ  Ա.  Սանթոյանի  և   Շ. Ղուկասյանի՝ «Գրաբարի-(ը)ն ձայնորդահանգ բառույթները ժամանակակից հայերենում»  աշխատանքը տպագրության երաշխավորելու  մասին:

Զեկ.՝ գիտքարտուղար Ս.Բեժանյան

Ծանոթություն.  — ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր` գիտ.խորհրդի նիստից 3 օր առաջ:

բ) Որոշումների  նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում` վարչական- գիտ.- Գիտ.խորհուրդ –30.06.2022թ.:                                           

Գիտքարտուղար                                                  Ս.Բեժանյան

20.06.2022թ.

Previous Article
Next Article