Անվճար մագիստրոսական կրթության հնարավորություն Նիժնի Նովգորոդի պետական լեզվաբանական համալսարանում
Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի և Նիժնի Նովգորոդի Ն․Ա․Դոբրոլյուբովի անվան պետական լեզվաբանական համալսարանի միջև համագործակցության շրջանակներում գործընկեր համալսարանը հայտարարում է մրցույթ «Մանկավարժական կրթություն» մասնագիտությամբ անվճար մագիստրոսական կրթության համար՝ հետևյալ ուղղություններով․
- Չինարեն և չինարենի դասավանդման մեթոդիկա (առկա և հեռակա ուսումնառության համակարգ)
- Օտարալեզու լեզվաբանական կրթության կազմակերպում (առկա և հեռակա ուսումնառության համակարգ)
- Նորարարական տեխնոլոգիաները լեզվաբանական կրթության մեջ (առկա-հեռակա և հեռակա ուսումնառության համակարգ)
- Թվային մանկավարժություն ժամանակակից լեզվաբանական կրթության մեջ (Digital Pedagogy in Modern Linguistics) (դասավանդումը՝ անգլերենով, հեռակա ուսումնառության համակարգ)
- Ռուսաց լեզվի դասավանդում՝ որպես օտար լեզու (առկա-հեռակա ուսումնառության համակարգ)
- Համաշխարհային գրականություն և միջմշակութային հաղորդակցում (առկա-հեռակա ուսումնառության համակարգ)
- Կրթության զարգացում և միջմշակութային հաղորդակցություն (Educational Development and Cross-Cultural Communication) (դասավանդումը՝ անգլերենով, առկա ուսումնառության համակարգ)
Դիմում-հայտ ներկայացնելու պայմաններին և այլ մանրամասներին ծանոթանալու համար դիմել այստեղ։