Կայացավ ՀՀ 24-րդ «Ուսանողական մարզական խաղեր» մարզական միջոցառումը
ՀՀ 24-րդ «Ուսանողական մարզական խաղեր» մարզական միջոցառման շրջանակում հրաձգության առաջնությունում մասնակցություն են ունեցել հանրապետության 15 համալսարանների շուրջ 100 ուսանողներ: Հրաձգության առաջնությանը մասնակցել է նաև Վանաձորի պետական համալսարանը՝ տղաների և աղջիկների թիմերով: Թիմերի մարզիչը արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Զավեն Էվոյանն է:
Թիմային հաշվարկում ՎՊՀ-ի աղջիկների թիմը գրավել է մրցանակային 3-րդ տեղը: ՎՊՀ աղջիկների թիմը ներկայացել է հետևյալ կազմով՝
Ատիկյան Սոնա – «Կերպարվեստ» 3-րդ կուրս,
Աթոյան Թեհմինե – «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» 1-ին կուրս,
Մարուքյան Սուսաննա- «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» 4-րդ կուրս:
Նշենք նաև, որ Վանաձորի պետական համալսարանի թիմը իր պատմության մեջ առաջին անգամ ուսանողական մարզական խաղերի «Հրաձգության» առաջնությունում զբաղեցրել է մրցանակային տեղ, ինչը պարտավորեցնող է, որ հաջորդ տարիներին ավելի լավ արդյունքներով հանդես գա թիմը: