2022-2023 ուստարվա գիտխորհրդի վերջին նիստը
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հունիսի 22-ի գիտխորհրդի նիստը մեկնարկեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանի զեկույցով: Հաստատվեցին Վանաձորի պետական համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության բակալավրի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի (առկա և հեռակա) մասնագիտությունների ցանկը:
Այնուհետև ներկայացվեց հասարակական գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման համակարգի 2022-2023 ուստարվանից ներդրված «Իրավագիտություն», «Կառավարում» և հեռակա ուսուցման համակարգի 2022-2023 ուստարվանից ներդրված «Հոգեբանություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրերի ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելու հարցը:
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը ներկայացրեց գիտական խմբերի հաշվետվությունը։ Զեկույցն ընդունվեց ի գիտություն:
Գիտխորհուրդը երաշխավորեց տպագրության «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» խորագիրը կրող 6-րդ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն և հաստատեց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հայցորդ Նարե Հովհաննիսյանի թեկնածուական ատենախոսության թեմայի վերնագրի փոփոխությունը:
Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց օրակարգի հաջորդ հարցը: Հաստատվեցին ասպիրանտական կրթական ծրագրի օրինակելի ուսումնական պլանները:
‹‹Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի աշխատողներին և ուսանողներին դրամական օգնություն և աջակցություն տալու, ուսանողներին խրախուսելու և պարգևատրելու մասին›› կարգում փոփոխություններ կատարելու մասին զեկուցեց ՄՌԿ բաժնի պետ Հասմիկ Ղարաքեշիշյանը: Գիտխորհուրդը հաստատեց փոփոխությունը: