Տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ տ․գ․դ․ պրոֆեսոր Վ․Լ Հարությունյանի անվան տնտեսագիտության լսարանի բացումը

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի 2024թ․ մայիսի գիտխորհուրդի որոշմամբ 210 լսարանը անվանակոչվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ տ․գ․դ․ պրոֆեսոր Վ․Լ Հարությունյանի անվամբ։ Անվանակոչումից հետո նրա որդի տ․գ․դ․ Դավիթ Հարությունյանի հովանավորությամբ լսարանը ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է։

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ լսարանի բացման արարողությունը։ Բացմանը ներկա էին տ․գ․դ․ Դավիթ Հարությունյանը, Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն  Մերի Մանուչարյանը, տ․գ․դ․ պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը և Վլադիմիր Հարությունյանի այրին։ ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը շնորհակալական խոսք հայտնեց հովանավոր Դավիթ Հարությունյանին և կարևորեց  մասնագիտական լսարանների ստեղծումը։  Ելույթներ հնչեցին նաև Վլադիմիր Հարությունյանի կյանքի և գործունեության մասին։

Previous Article
Next Article