Անվճար առարկայական դասընթացներ
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 2025-2026 ուստարվա առկա ուսուցման համակարգի ընդունելության քննություններին ընդառաջ կազմակերպում է անվճար առարկայական դասընթացներ:
Դասընթացները կազմակերպվում են ս.թ. նոյեմբերի 1-ից մինչև մայիսի 31-ը՝ հետևյալ առարկաներից.
• հայոց լեզու և գրականություն,
• անգլերեն լեզու,
• ռուսաց լեզու,
• հայոց պատմություն,
• մաթեմատիկա,
• քիմիա,
• կենսաբանություն,
• ֆիզիկա,
• մասնագիտություն,/ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ/
• ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին ներկայացնել անձնագրի պատճենը և լրացնել դիմում–հայտը:
Դասընթացների սկիզբը` ս.թ. նոյեմբերի 1-ից:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին։
Հեռ.` (0322) 4-18-53, (098) 09 07 22։
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36։
Էլեկտրոնային հասցե` info@vsu.am: