«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի սիրելի՛ դիմորդներ
Տեղեկացնում ենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) մեկնարկել է 2026-2027 ուստարվա դիմորդների ընդունելության, միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։
Բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունները մուտքագրելու համար դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը dimord.am կայքում առցանց եղանակով լրացնի ընդունելության դիմում-հայտը: Մանրամասները կարող եք գտնել հետևյալ հղմամբ։
Բակալավրիատի ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ ՀՀ Կառավարության կողմից հաստատված բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2026-2027 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկին՝ այստեղ։
Վանաձորի պետական համալսարանի առկա ուսուցման բակալավրիատի մասնագիտություններին, ընդունելության քննություններին և ուսման վարձերին կարելի է ծանոթանալ ՎՊՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ, իսկ ՎՊՀ բակալավրական կրթական ծրագրերին, դրանց նկարագրերին, մասնագիտության հեռանկարներին՝ «Դիմորդ» բաժնում՝ հետևյալ հղմամբ։
Ընդունելության քննությունների և մասնագիտական հայտագրման դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել dimord.am կայք և լրացնել դիմում-հայտը առցանց եղանակով:
Դիմում-հայտերի 1-ին փուլի լրացման ժամկետն է սույն թվականի ապրիլի 15-ից մայիսի 10-ը ներառյալ, ժամը՝ 18:00։
ՎՊՀ դիմորդները խորհրդատվություն ստանալու համար կարող են զանգահարել «ՎՊՀ» հիմնադրամի թեժ գծի հեռախոսահամարին (+374-77-946-387 Viber, WhatsApp)` աշխատանքային օրերին, ժամը` 09:00-18:00 կամ գրել ընդունող հանձնաժողովի էլեկտրոնային հասցեին` patasxanatuqartuxar@gmail.com։
Դիմում-հայտերի լրացման համար մոտենալ «ՎՊՀ» հիմնադրամի ընդունող հանձնաժողով (գլխավոր մասնաշենք, 1-ին հարկ)` երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 11։00-13։00 կամ 14։00-16։00:
