Մարզերի դպրոցներում մեկնարկել են մասնագիտական կողմնորոշման հանդիպումները

2026 թ․ ապրիլի 2-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը և կարիերայի աջակցման և շարունակական կրթության մասնագետ Աիդա Իսկանդարյանը համագործակցության շրջանակներում այցելեցին Ստեփանավանի և Տաշիրի ավագ դպրոցներ։ Աշխատանքային խումբը հանդիպեց  10-12-րդ դասարանների  250  և ավելի աշակերտների հետ, հանդիպմանը մասնակցեցին նաև Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտները։

Ապրիլի 8-ին նույն ձևաչափով մասնագիտական կողմնորոշման հանդիպում  անցկացվեց Սպիտակի ավագ դպրոցում, իսկ ապրիլի 9-ին ռեկտորը և քիմիայի և կենսաբանության ամբիոնի ֆ․մ․գ․թ․, դոցենտ Սմբատ Փարսադանյանն այցելեցին Նոյեմբերյանի ավագ դպրոց։

Հատկանշական է, որ  այս գործընթացին անձամբ մասնակցում և հանդիպումները ղեկավարում է համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը։ Նոր մոտեցումն  էապես բարձրացնում է հանդիպումների արդյունավետությունն ու անմիջականությունը, ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունը։

Հանդիպումների ընթացքում հիմնական շեշտը դրվեց 2026–2027 ուստարվա դուալ մասնագիտությունների վրա։ Ռեկտորը հանգամանորեն ներկայացրեց «Մաթեմատիկա-ֆիզիկա» և  «Կենսաբանություն-քիմիա» դուալ կրթական ծրագրերն իրենց  որակավորումներով և առավելություններով։ Նա մանրամասն ներկայացրեց ուսանողների համար նախատեսված էլեկտրոնային քննությունների գործընթացը, զեղչերի ճկուն համակարգը, ուսումնական լաբորատորիաները, միջազգային շարժունության ծրագրերը և այլն։

Աշակերտների շրջանում նկատվեց մեծ հետաքրքրություն, հատկապես, դուալ կրթության և բուհում ներդրված տեխնոլոգիական նորամուծությունների նկատմամբ։ Մասնագետների հետ անմիջական հաղորդակցությունը հնարավորություն  տվեց դպրոցականներին ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները և  պատկերացում կազմելու ապագա մասնագիտական ուղու վերաբերյալ։

Previous Article
Next Article