«Մոլդովայի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առցանց կրթության որակի ամրապնդում» (MEDIA) նախագծի շրջանակներում
«Մոլդովայի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առցանց կրթության որակի ամրապնդում» (MEDIA) նախագծի շրջանակներում պատրաստված տեսահոլովակների համար նախատեսված հրապարակման տեքստը ներկայացված է ստորև․
Հաջողության պատմություններ․ Ինչպե՞ս է առցանց կրթությունը փոխում ապագան
Էրազմուս+ ծրագրի «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» (CBHE) բաղադրիչի ներքո իրականացվող MEDIA («Մոլդովայի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առցանց կրթության որակի ամրապնդում») նախագծի շրջանակում ուրախ ենք ձեզ ներկայացնել մեր 5 հաջողակ շրջանավարտների ոգեշնչող պատմությունները։
Տեսանյութերում մեր շրջանավարտները կիսվում են՝
Ինչպես է MEDIA նախագծի շնորհիվ բարելավված առցանց կրթությունը նրանց տվել ճկունություն, ժամանակակից թվային հմտություններ և որակյալ գիտելիքներ:
Ինչ մասնագիտական ու անձնային ձեռքբերումներ են ունեցել ուսումնառության ընթացքում և դրանից հետո:
Ինչպես են հաղթահարել մարտահրավերներն ու հասել իրենց նպատակներին:
Այս պատմությունները վառ ապացույցն են այն բանի, որ որակյալ և արդիական առցանց կրթությունը սահմաններ չի ճանաչում և բացում է նոր հորիզոններ յուրաքանչյուր ուսանողի համար:
Դիտեք տեսանյութերն ու ոգեշնչվեք մեր շրջանավարտների հաջողություններով․
