Գիտխորհրդի արտահերթ նիստ

2026 թ․ հոկտեմբերի 8-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի արտահերթ նիստ։

 Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը ներկայացրեց  բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (լրիվ, մասնակի բեռնվածությամբ) 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու հարցը։ Գիտական խորհուրդը քննարկեց և հաստատեց հարցը։

 Քննարկվեց և հաստատվեց նաև «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում ուսանողական նպաստների, պետական և անվանական կրթաթոշակների տրամադրման կարգ»-ում առաջարկվող փոփոխությունների մասին հարցը (Զեկ․Ուսումնական աշխատանքներ գծով պրոռեկտոր՝   Լ․Կոստանդյան)։

Previous Article