Շարժունության հնարավորություն ԼեհաստանիՊոզնանի համալսարանում

Համաձայն «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի և Պոզնանի համալսարանի միջև կնքված ERASMUS+ KA-171 համաձայնագրի, 2024-2025 թ․ ամառային կիսամյակի համար հայտարարվում է շարժունության մրցույթ հասանելի տեղերի հետևյալ բաշխմամբ․

  • 1 տեղ դասավանդող կամ վերապատրատում անցնող աշխատակցի համար
  • 1 տեղ հումանիտար ֆակուլտետում սովորող ուսանողի համար

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

Ուսանողներ

  • Առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ, անցողիկ շեմը՝ 85․
  • Օտար լեզվի իմացությունը հաստատող բուհի կողմից հավաստող փաստաթուղթ՝ առնվազն B1 մակարդակ անգլերենով դասավանդվող առարկաների համար,
  • Մոտիվացիոն նամակ
  • Ինքնակենսագրական տվյալներ CV

Անգլերենով դասավանդվող առարկաներին կարելի է ծանոթանալ այստեղ․ https://rekrutacja.amu.edu.pl/en/studies-programmes?languageOfInstruction=en

Դասավանդող աշխատակիցներ․

  • Օտար լեզվի իմացությունը հաստատող բուհի կողմից հավաստող փաստաթուղթ՝ B2 մակարդակ,
  • Մոտիվացիոն նամակ
  • Դասավանդման պլան
  • Ինքնակենսագրական տվյալներ CV

Դասախոսներ (վերապատրաստում)․

  • Օտար լեզվի իմացությունը հաստատող բուհի կողմից հավաստող փաստաթուղթ ՝ B2 լեզվի իմացության մակարդակ
  • Մոտիվացիոն նամակ
  • Ինքնակենսագրական տվյալներ CV

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 13-ը:

Շարժունությունը պետք է իրականացվի մինչև 2025թ․-ի հուլիսի 31-ը։

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ՎՊՀ Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին։

Previous Article
Next Article