«Արև, լուսին և ծով» մոնոներկայացման պրեմիերան ՎՊՀ-ում
Դեկտեմբերի 4-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ Վանաձորի պոեզիայի թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, դերասան ,ասմունքող Ջիվան Սարգսյանի «Արև, լուսին և ծով» մոնոներկայացումը։
Համալսարանի շրջանավարտ Ջիվան Սարգսյանն իր ներկայացման պրեմիերան կազմակերպել էր հարազատ բուհում։
Մոնոներկայացման ռեժիսորն ու սցենարիստն է Հարություն Նասիլյանը։ Ներկայացումը նվիրված է հայ մեծ նկարիչ Հովհաննես Այվազովսկու կյանքին և ստեղծագործություններին։ Այն հագեցած էր պարային կատարումներով, երաժշտական դադարներով։
Ներկայացմանը մասնակցեցին նաև Վանաձորի պոեզիայի թատրոնի արտիստուհի Սոնա Ատիկյանն ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի «Պարարվեստ» բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Նվարդ Գինոսյանը։
Սիրված արտիստի ներկայացմանը ներկա էին համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, դասախոսներ, ուսանողներ և Վանաձոր քաղաքի սիրված ու ճանաչված մտավորականներ, արվեստագետներ։
Ներկայցման ավարտին շնորհավորանքի և գնահատանքի խոսքեր ասացին Հայաստանի գրողներրի միության նախագահության անդամ, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը և բուհի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը։

