Վերապատրաստման հնարավորություն Գրանադայի համալսարանում
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի և Գրանադայի համալսարանի միջև Erasmus+ KA171 ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն, ՎՊՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները հնարավորություն ունեն վերապատրաստվելու վերոնշյալ համալսարանում։
Վերապատրաստմանը մասնակցող աշխատակիցները պետք է ունենան անգլերեն լեզվի իմացության առնվազն B2 մակարդակ։
Շարժունությամբ հետաքրքրված վարչական աշխատակիցները կարող են ծանոթանալ միջազգային կապերի ոլորտում կազմակերպվող միջազգային շաբաթներին հետևյալ հղումով. https://internacional.ugr.es/staff/staff-training-week
Ցանկանում ենք տեղեկացնել, որ 2025 թվականի համար միջազգային կապերի ոլորտում հաստատվել են հետևյալ միջոցառումները․
- 33-րդ անձնակազմի վերապատրաստման շաբաթ․ անց կկացվի 2025 թ․-ի մարտի 17-21։ Դիմելու վերջնաժամկետն է 2024թ․-ի դեկտեմբերի 15-ը։ Դիմել հետևյալ հղումով https://forms.gle/uTSfFreHKhdjUjB7A
- 34-րդ անձնակազմի վերապատրաստման շաբաթ․ անց կկացվի 2025 թ․-ի մայիսի 26-30։ Դիմելու վերջնաժամկետն է 2025 թ․ փետրվարի 15-ը։ Դիմել հետևյալ հղումով https://forms.gle/mRjw7peoRe6myG2t9
Պրոֆեսորադասախոսական կազմի այն անդամները, ովքեր կցանկանան վերապատրաստումն անցնել Գրանադայի համալսարանում, պետք է վերոնշյալ համալսարանի գործընկերների հետ համաձայնեցնեն իրենց դասավադման պլանը և տվյալ բաժնից ունենան նախնական ընդունման նամակ (pre-acceptance letter)։ Քայլերի հաջորդականությանն ու պահանջվող փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ․ https://internacional.ugr.es/en/staff/mobility-opportunities/academic-staff?lang=en
Նախնական ընդունման նամակն ունենալուց հետո կարելի է մասնակցել ՎՊՀ-ում անցկացվող մրցույթին՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
• Անգլերեն լեզվի առնվազն B2 մակարդակը հավաստող փաստաթուղթ
• Մոտիվացիոն նամակ
• Տեղեկանք ՎՊՀ աշխատակից լինելու վերաբերյալ
• Ինքնակենսագրական
Հավելյալ տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին։