Ընթերցանության մրցույթի հրավեր
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Օտար լեզուների և գրականության ամբիոնը» 2023թ. ապրիլի 5-ին ՎՊՀ ուսանողների համար կազմակերպում է ընթերցանության մրցույթ՝ “Поэзии таинственная власть” խորագրի ներքո: Մրցույթը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված պոեզիայի միջազգային օրվան։
- Մրցույթի պահանջներն են՝
1․ Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները (առանց նախնական լսումների)
2․ Մրցույթի ընթացքում մասնակիցը ներկայացնում է ցանկացած ռուս գրողի ռուսերեն լեզվով ստեղծագործություն կամ հատված որևէ ստեղծագործությունից՝ արձակ կամ չափածո
3․ Ելույթի տևողությունը 3-7 րոպե
4․ Ելույթը կարող է ուղեկցվել երաժշտությամբ, բեմազարդանկարներով
- Գնահատման չափանիշներն են՝
Ելույթը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով՝ ըստ հետևյալ չափանիշների․
1․ Ստեղծագործության տեքստի ընտրություն (ստեղծագործությունը պետք է լինի դպրոցական ծրագրից դուրս, չի թույլատրվում ստեղծագործության այնպիսի կրճատում, որի դեպքում բովանդակության իմաստը խեղաթյուրվում է, ստեղծագործության կրճատում, որը անհասկանալի է համատեքստից դուրս, այնպիսի ստեղծագործությունների ընտրություն, որոնք պարունակում են բռնության, դաժանության կոչեր, հայհոյանք պարունակող ստեղծագործություններ, նախընտրելի են քիչ լսված ստեղծագործություններ) ՝ 0-5 միավոր
2․ Գեղագիտական, մտավոր, հուզական ազդեցություն ցուցաբերելու կարողություն (մասնակիցը պետք է այնպես ներկայացնի ստեղծագործությունը, որ ունկնդիրը հասկանա այն, նա պետք է հուզականորեն ներգրավի ունկնդրին, ստիպի նրան մտածել, ծիծաղել, ապրումակցել)՝ 0-5 միավոր
3․ Խոսքի գրագիտություն (ուշադրություն դարձնել ճիշտ շեշտադրությանը և բառերի ճիշտ արտասանությանը (բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքային սխալները հանդիսանում են ստեղծագործության հերոսի խոսքի առանձնահատկությունը))՝ 0-5 միավոր
4․ Առոգանություն (ուշադրություն է դարձվում առոգանության արտահայտչականությանը, հնչյունների հստակ արտասանությանը՝ լեզվի հնչյունաբանական կանոններին համապատասխան)՝ 0-5 միավոր
Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ ապրիլի 2-ը՝ o.cafedra@yandex.ru էլեկտրոնային հասցեին։
Հայտի մեջ ընդգրկել մասնակցի անունը, ազգանունը, մասնագիտությունը, կուրսը, ստեղծագործության անվանումը, ստեղծագործության հեղինակը, տևողությունը։