Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի աշխատանքային խմբի այցը Օձունի դպրոցներ
Օրերս Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի աշխատանքային խումբը մասնագիտական կողմնորոշման և ընդունելության կարգին ծանոթացնելու նպատակով այցելեց Օձուն խոշորացված համայնքի Թիվ 1 և Թիվ 2 միջնակարգ դպրոցներ:
Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Հեղինե Օհանյանը, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Կարինե Առուստամյանը և բուհ-դպրոց կապի աշխատանքների համակարգող-մասնագետ Աիդա Իսկանդարյանը հանդիպեցին Օձունի Թիվ 1 և Թիվ 2 միջնակարգ դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների հետ:
Աշակերտներին ներկայացվեց համալսարանի կառուցվածքը, կրթական ծրագրերը, մասնագիտությունները։ Հանդիպման ընթացքում խոսվեց նաև շարժունության ծրագրերի և վարձավճարների զեղչային համակարգի մասին:
Աշակերտները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Այցելությունն իրականացավ բուհ-դպրոց կապի շրջանակում՝ նպատակ ունենալով նպաստել աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը:
Հանդիպման վերջում աշակերտներին տրամադրվեցին նաև տեղեկատվական նյութեր: