Մեկնարկեցին «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի երկրորդ փաթեթի (WP2) աշխատանքները
Մեկնարկեցին «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի երկրորդ փաթեթի (WP2) աշխատանքները
Մեկնարկեցին «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի երկրորդ փաթեթի (WP2) աշխատանքները, որի շրջանակներում նախատեսվում է մշակել ազգային նոր քաղաքականություն և իրավական փաստաթղթեր` ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։ Աշխատանքային տվյալ փաթեթը համակարգում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին աշխատանքային առաջին փաթեթի (WP1) հիմնական արդյունքները, որի հիման վրա ծրագրի թիմի անդամները կշարունակեն ուսումնասիրությունները, կներկայացնեն առաջարկներ պետական քաղաքականության վերանայման, դոկտորական ծրագրի ընդունելության, կազմակերպման, աստիճանաշնորհման, ինչպես նաև գիտություն-տնտեսութուն կապի ամրապնդման ուղղություններով։ Քաղաքականության վերամշակման ընթացքում բուհերի պատասխանատուները կներգրավեն փորձագետների, ինչպես նաև կկազմակերպեն ընթացիկ քննարկումներ շահառուների հետ։ Ծրագրի առաջին փաթեթի արդյունքները հասանելի են հետևյալ հղումով․ http://armdoct.com/outcomes/