Վրանային միջոցառում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կողմից Վանաձորի պետական համալսարանում

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները հոկտեմբերի 3-ին տեղեկատվական հանդիպում ունեցան ՎՊՀ-ի ավարտական կուրսի ուսանողների հետ։   Միջոցառման նպատակը ուսանողների շրջանում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացումն էր։ Կարիերայի զարգացման համակարգող Արևիկ  Պռազյանը ուսանողներին ներկայացրեց ծրագրի գաղափարն ու առաքելությունը, ծրագրին դիմելու կարգը, պահանջները, ընտրության փուլերը և հետագա գործունեությունը։  Հիմնադրամի ներկայացուցիչը մանրամասնեց, որ ծրագրի շրջանակում ուսուցիչները ձեռք են բերում դպրոցում դասավանդման երկու տարվա աշխատանքային, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերի իրականացման փորձ, մենթորական և ֆինանսական աջակցություն ու մանկավարժի որակավորում։ Արևիկ  Պռազյանը տեղեկատվություն ներկայացրեց «Սերունդ» դպրոցների, «Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորի և STEM կրթաաթոշակի մասին, որին  դեռ  ուսանողները կարող են դիմել :

Հավելենք, որ «Ուսուցիչների առաջնորդության» ծրագրի հայտադիմումների ընդունման փուլն արդեն սկսվել է։

Previous Article
Next Article