Շարժունության հնարավորություն Գրանադայի համալսարանում , Իսպանիա 

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի և Գրանադայի համալսարանի միջև կնքված Erasmus + KA171 շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար։

Շարժունությունը նախատեսվում է 2025 թվականի գարնանը։ Հետաքրքրված ուսանողներին խորհուրդ է տրվում նախապես ստուգել անգլերենով դասավանդվող դասընթացների համապատասխանությունը հյուրընկալող համալսարանի և մայր բուհի միջև։

Պահանջվող փաստաթղթերն են՝

• Առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ (ակադեմիական տեղեկագիր), մինչև 100 միավոր (ՄՈԳ-ի անցողիկ շեմը՝ 85), համարվում է մրցութային ցուցանիշ

 • Օտար լեզվի իմացությունը հաստատող բուհի կողմից հավաստող փաստաթուղթ –ըստ հյուրընկալող բուհի պահանջի B1 կամ B2 օտար լեզվի իմացության մակարդակ (մինչև 100 միավոր, անցողիկ շեմը՝ B1-80, B2 -70 միավոր), չի համարվում մրցութային ցուցանիշ, TOEFL կամ IELTS միջազգային վկայականներ ներկայացնող դիմորդների անցողիկ շեմը հետևյալն է․ B1 մակարդակ՝ TOEFL-60, IELTS-6 միավոր, B2 մակարդակ՝ TOEFL-79, IELTS-6,5 միավոր։ Իսպաներենի իմացության B1 մակարդակը ցանկալի է,

• Մոտիվացիոն նամակ․ գնահատում է ընտրող հանձնաժողովը, չի համարվում մրցութային ցուցանիշ , եթե դա չի պահանջում հյուրընկալող բուհը,

• Ինքնակենսագրական տվյալներ (CV), չի համարվում մրցութային ցուցանիշ

Սահմանափակ հնարավորություններ ունեցող ուսանողների մասնակցությունը խրախուսվում է։ Հավասար միավորներ ունենալու դեպքում նախապատվությունը տրվում է նրանց։

Մրցույթին դիմած ուսանողների հետ անց է կացվելու օտար լեզվի իմացության թեստ, որի մասին կտրամադրվի հավելյալ տեղեկություն։

Թեկնածուների հետ անց կկացվի նաև հարցազրույց։

Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 15։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ՎՊՀ» հիմնադրամի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցությունների բաժին, կամ զանգահարել +374 (322) 41853:

Previous Article
Next Article