ՎՊՀ ռեկտորը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը

2026 թվականի մայիսի 8-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, մանկ․ գիտ․ դոկտոր Արմեն Ծատուրյանը մասնակցել է Եվրոպայի օրվա կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։

Միջոցառումը կազմակերպվել էր Armenia Marriott Hotel Yerevan հյուրանոցի «Tigran the Great Ballroom» (Տիգրան Մեծ) սրահում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի նախաձեռնությամբ։

Ընդունելությանը մասնակցել են պետական, կրթական, դիվանագիտական և հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։

2026 թվականին Եվրոպայի օրվա միջոցառումներն անցկացվել են «ԵՄ-Հայաստան. ավելի մոտ, քան երբևէ» խորագրի ներքո, ինչն առանձնակի շեշտադրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների որակական նոր մակարդակը և գործընկերության սերտացումը։ Հանդիպման ընթացքում կարևորվել են ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության զարգացումն ու կրթական բարեփոխումների շուրջ իրականացվող համատեղ ծրագրերը։

Previous Article