ՎՊՀ-ում կայացավ Աղետների ռիսկի կառավարման խորհրդի չորրորդ նիստը
2026 թ․ սեպտեմբերի 28-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) խորհրդի չորրորդ նիստը։
Ներկա էին «ՎՊՀ» հիմնադրամի և «ՎՊՀ» հիմնադրամի քոլեջի Աղետների ռիսկի կառավարման խորհրդի անդամները։ Նիստը վարեց ՎՊՀ ռեկտոր, մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը։
ԱՌԿ խորհրդի քարտուղար, ՎՊՀ անվտանգության ճարտարագետ-շինարար Մ. Սիրադեղյանը խորհրդի անդամներին ներկայացրեց 2025-2028 թվականների ԱՌԿ պլանով նախատեսված միջոցառումների ընթացքը։ Նշեց, որ շարունակվում են անձնակազմի, ուսանողների և նոր ընդունված աշխատակիցների հրդեհային անվտանգության վերաբերյալ հրահանգավորումները, ինչպես նաև անվտանգության և պատրաստվածության ապահովմանն ուղղված պարբերաբար իրաականացվող աշխատանքները։ Քննարկվեց նաև առաջին կուրսեցիների հետ առաջիկայում համապատասխան հանդիպումների և հրահանգավորումների կազմակերպումը։
Համալսարանի վարչատնտեսական բաժնի ղեկավար, ԱՌԿ խորհրդի հրդեհային անվտանգության պատասխանատու Ռ. Մխիթարյանը ներկայացրեց տեխնիկական և այլ միջոցներով ԱՌԿ նյութատեխնիկական բազայի համալրման վերաբերյալ հաշվետվությունը։ Նշեց, որ կատարված գնումների արդյունքում համալսարանն ու քոլեջը համալրվել են ԱՌԿ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով։
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հետ համագործակցության շրջանակում ԱՌԿ խորհրդի անդամների և ոլորտային պատասխանատուների վերապատրաստումների կազմակերպմանը։
Ռեկտոր Արմեն Ծատուրյանի հետ քննարկվեց «Հրդեհաշիջման կազմակերպում» թեմայով գործնական պարապմունքի անցկացման հարցը։ Մ․ Սիրադեղյանի առաջարկով որոշվեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Ս. Գաբրիելյանին ուղղել պաշտոնական գրություն գործնական պարապմունքի անցկացմանն աջակցելու և համապատասխան ստորաբաժանման մասնակցությունը համալսարանում ապահովելու նպատակով։
Նիստի ավարտին ամփոփվեցին ԱՌԿ պլանով նախատեսված ընթացիկ աշխատանքները։




