Գիտական խորհրդի արտահերթ նիստ

2026 թվականի սեպտեմբերի 28-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի արտահերթ նիստ։

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցեց համալսարանի գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների բաժնի ղեկավար Ա. Հարությունյանը։ Նա ներկայացրեց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ․գ․դ․ Ֆ. Մովսիսյանի՝ «Հայ մասոնություն․ Օթյակներ և մարդիկ» մենագրությունը հրատարակման երաշխավորելու հարցը։ Քննարկման արդյունքում գիտխորհուրդը երաշխավորեց մենագրությունը հրատարակության։

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Մ. Բրուտյանն առաջարկեց համալսարանի 402 լսարանն անվանակոչել օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սարուխանյանի հիշատակին։ Առաջարկը հաստատվեց միաձայն։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թ. Շահվերդյանը ներկայացրեց ԱՄՆ-ից ժամանած ազգությամբ հայ, գրականագետ, մատենագետ, մանկավարժ, հրապարակախոս, հրատարակիչ, թարգմանիչ, դասախոս, բառարանագիր, գրական, մշակութային և ազգային հասարակական գործիչ, բարերար Հովսեփ Նալբանդյանին (Յովսէփ Նալպանտեան) ՎՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հարցը։  Գիտական խորհուրդը միաձայն հաստատեց առաջարկը։

ՎՊՀ ռեկտոր Ա. Ծատուրյանն առաջարկեց ուժը կորցրած ճանաչել «ՎՊՀ» հիմնադրամի աշխատողների խրախուսման գործող կարգը և ստեղծել նոր հանձնաժողով նոր կարգ մշակելու նպատակով։ Քվեարկության արդյունքում առաջարկը հաստատվեց ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Previous Article