Տեղի ունեցավ ՎՊՀ հիմնադրամի քոլեջի և տարածաշրջանի գործատուների միջև հանդիպում
Նոյեմբերի 1-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի SMART Caffe-ում տեղի ունեցավ բուհ-գործատու համագործակցության շրջանակում հանդիպում: Հանդիպման նպատակն էր բուհ-գործատու առավել արդյունավետ կապերի ստեղծումը: Հանդիպմանը ներկա էին ՎՊՀ հիմնադրամի քոլեջի ուսանողները, քոլեջի տնօրեն Արևիկ Լոքյանը, ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը և մի շարք կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք էին Վանաձորի կերպարվեստի թանգարանի, Վանաձորի թիվ 10 մանկապարտեզի, «Zealous»-ի, «Կոնս-Ալիանս» հաշվապահական կենտրոնի, «Արկատ» իրավաբանական գրասենյակի, «Ecoville», «New Green Way»-ի տնօրենները, «Կրթական կամուրջ» և Ստ․Զորյանի տուն թանգարանի ընկերության ներկայացուցիչները, Վանաձորի համայնքապետարանի մամուլի քարտուղարը և այլոք։
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հիմնադրամի քոլեջի կարիերիայի և մասնագիտական կողմորոշման խորհրդատու Հերմինե Մելիքյանը ներկայացրեց քոլեջի մասնագիտություննեը։ Այնուհետև միասնական սոցիալական ծառայության ներկայայցուցիչ Ա․ Առաքելյանը տեղեկություններ տրամադրեց աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ քննարկումներ։ Քննարկման արդյունքում գործատուների կողմից հնչեցին առաջարկություններ, մատնանշվեցին փոխգործակցության ուղիներ: