Վանաձորի պետական համալսարանն արդեն ունի ՄԵԴԻԱԼԱԲ
Ս/թ ապրիլի 19-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ ԷՐԱԶՄՈւՍ+ ՀԳ2 ԿԶԲԿ PRINTeL, ARMDOCT և CONNECT նախագծերի շրջանակներում և համալսարանի համաֆինանսավորմամբ հիմնադրված Մեդիալաբի հանդիսավոր բացման արարողությունը:
Բացմանը ներկա էին ռեկտոր Ռուստամ Սահակյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, վարչական աշխատակիցներ:
Մեդիալաբը նպաստելու է համալսարանում նոր որակի տեղեկատվական նյութերի ստեղծմանն ու մատուցմանը, հեռավար կրթության զարգացմանը, այն կդառնա հարթակ երիտասարդ հետազոտողների, ասպիրանտուրայում սովորողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար՝ որակյալ տեսադասեր, դասախոսություններ ու կրթական տեսանյութեր ստեղծելու համար :