ՎՊՀ-ի հարգելի´ դասախոս,
Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է նորարարական մեթոդներով դասավանդման և տեսաձայնագրված դասի «Գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթ։
Մրցույթը կազմակերպվում է համաձայն «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում նորարարական մեթոդներով դասավանդման և տեսաձայնագրված դասի «Գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման, անցկաման կարգի» (ընդունված 23․09․2021թ․Գիտխորհրդի նիստում, հաստատված 29․09․2021թ․ռեկտորի թիվ 973 Ն/Մ հրամանով) (https://old.vsu.am/xar@/%D4%B4%D5%A1%D5%BD%D5%AB%20%D5%A3%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF-2021.pdf)։
Մրցույթի նպատակն է նպաստել դասավանդման ընթացքում նորարարական մեթոդների կիրառմանը և կատարելագործմանը, լավագույն փորձի տարածմանը:
Մրցույթին մասնակցելու նպատակով թեկնածուն պետք է ներկայացնի ներքոհիշյալ փաստաթղթերը․
- Դիմում
- Ինքնակենսագրություն (CV)
- Գնահատման ներկայացված դասընթացի ուսումնամեթոդական փաթեթը
- Դասընթացի ժամանակ կիրառվող նորարարական մեթոդ/ներ/ի ցանկը և հակիրճ նկարագրությունը դասավանդման համապատասխան փուլում արդյունավետության բարձրացման վերաբերյալ /յուրաքանչյուր մեթոդի համար 1 էջի սահմաններում/:
- Տվյալ դասընթացի ուսումնամեթոդական փաթեթում նշված մեթոդ/ներ/ի կիրառությամբ 1 դասի տեսաձայնագրություն՝ կրիչով կամ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային հասցեով:
- Ուսանող/ներ/ի աշխատանք/ներ, որոնք կատարվել են ներկայացված մեթոդի կիրառության արդյունքում (առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու նպատակով դիմումը և կից փաստաթղթերը (էլեկտրոնային կամ թղթային տարբերակով) կարող եք ներկայացնել բուհի ընդհանուր բաժին (grasenyak@vsu.am ) մինչև ս/թ դեկտեմբերի 12-ը ներառյալ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021թ․ դեկտեմբերի 30-ը: