ՎՊՀ մասնագիտական թիմի կողմից վերապատրաստում անցած դասախոսներին հանձնվեցին վկայականներ
Վանաձորի պետական համալսարանի կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի նախաձեռնած վերապատրաստման դասընթացների շրջանակում վերապատրաստում է անցել ՎՊԲՔ 10 դասախոս: Արտերկրում վերապատրաստում անցած մեր մասնագիտական թիմի տված գիտելիքներն արդեն կիրառվում են ուսումնական գործընթացում:
Վանաձորի պետական բժշկական քոլեջում կազմակերպված բաց դասի նպատակն էր դասավանդման գործընթացը կազմակերպել արդի, նորարարական մեթոդներով՝ ի ցույց դնելով ձեռք բերած փորձը:
Դասընթացը հաջողությամբ ավարտած դասախոսներին հանձնվեցին վկայականներ:
Առաջիկայում նախատեսվում է վերապատրաստման դասընթացների նոր փուլը՝ հաշվի առնելով մասնակիցների շրջանում առկա պահանջարկը:
Սեփ. լրատվություն