ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԷՐԱԶՄՈՒՍ+ CONNECT ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ս/թ դեկտեմբերի 13-ին և 14-ին Էրազմուս+ «Համալսարան-արդյունաբերություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» CONNECT նախագծի շրջանակներում ՎՊՀ-ում կազմակերպվեց «Հիբրիդային դասընթացների մշակման առանձնահատկությունները նորարարական դասավանդման մեթոդների կիրառմամբ» խորագրով վերապատրաստում, որի նպատակն էր ձևավորել ասինխրոն դասընթացի մշակման համար անհրաժեշտ հմտություններ և ծանոթացնել դասավանդման նորարարական մեթոդներին ու թվային գործիքներին։
Վերապատրաստմանը մասնակցում էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասանճյուղերի և ՎՊՀ քոլեջի 17 դասախոսներ։
Վերապատրաստման առաջին օրը մասնակիցները ծանոթացան Էրազմուս+ տարբեր նախագծերի շրջանակներում հիմնադրված տարածքներին և լսարաններին, որից հետո CONNECT նախագծի տեղական համակարգող Գոհար Դոխոլյանը հակիրճ ներկայացրեց նախագծի հիմնական նպատակները, իսկ նախագծում ընդգրկված անդամները ներկայացրեցին համատեղ ուժերով մշակված «Մրցունակ գիտելիքի ծրագրի» ասինխրոն դասընթացների բովանդակությունը և մեթոդաբանությունը։
Վերապատրաստման երկրորդ օրը նվիրված էր դասավանդման նորարարական մեթոդներին ու հիբրիդային դասընթացի մշակման համար կիրառվող թվային գործիքներին։ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Կարինե Սիրադեղյանը մասնակիցներին ծանոթացրեց տեսադասերի և նկարների խմբագրական գործիքներին, դասավանդման և հետադարձ կապի համար նախատեսված Mentimeter գործիքին, Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դասախոս Արմինե Գևորգյանը և օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Փարսադանյանը ներկայացրեցին տեսադասերի նկարահանման, ինչպես նաև առերես դասավանդման նորարարական թվային այլ գործիքներ (OBS-Studio, Kahoot, Wordwall)։
Վերապատրաստման մասնակիցներին կտրամադրվեն վկայականներ։
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6344-1024x627.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6354-1024x529.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6363-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6384-1024x599.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6408-1024x639.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6410-1024x571.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6451-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6454-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6460-1-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6466-1024x683.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6470-1024x556.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6478-1024x641.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/12/IMG_6492-1024x1003.jpg)