Վանաձորի պետական համալսարանում ավարտվեց ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացը
Հունիսի 24-ին Վանաձորի պետական համալսարանի արվեստի և սպորտի ամբիոնի ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ մասնագիտության պրոֆեսորադասախոսական կազմը հաջողությամբ ավարտեց «Ֆիզիկական դաստիարակության համակարգի զարգացման արդի հիմնախնդիրները» խորագրով մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացը։
Ամփոփիչ դասը վարեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի դեկան, մ․գ․թ, դոցենտ Արտակ Ստեփանյանը։



