ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՎՊՀ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱԼԱԳԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)
ՎՊՀ և Մալագայի համալսարանների միջև կնքված Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ դասավանդող, վարչական աշխատակիցների և ՎՊՀ-ի միջազգային գործունեությամբ զբաղվող աշխատակիցների վերապատրաստման համար։ Առավել մանարամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ․
https://www.uma.es/media/files/Call_-_International_Staff_at_UMA_26-27_P2024.report.pdf
Միջազգային գործունեությամբ զբաղվող աշխատակիցների համար նախատեսվող վերապատրաստմանը վերբերող տեղեկատվություն․ https://www.uma.es/relaciones-internacionales/info/130286/incoming-staff-erasmus-staff-mobility-training-programme-stt-international-staff-training-week/
Պահանջվող փաստաթղթեր՝
1․ Դիմում (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին)
2․ Մոտիվացիոն նամակ (համարվում է մրցութային ցուցանիշ)։
3. ՎՊՀ-ի կողմից օտար լեզվի (անգլերեն կամ իսպաներեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ, B1 օտար լեզվի իմացության մակարդակ կամ TOEFL/ IELTS միջազգային վկայականներ (անցողիկ շեմը՝ B1 — 44+ միավոր) (չի համարվում մրցութային ցուցանիշ)։*
*Համապատասխան օտար լեզվից բազային կրթություն ունեցող վարչական/դասավանդող աշխատակիցները ազատվում են լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց։
4. Ինքնակենսագրական տվյալներ (CV) (չի համարվում մրցութային ցուցանիշ)։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 27-ը ներառյալ։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ միջազգայնացման, համագործակցության, նախագծերի կառավարման և հասարակության հետ կապերի կենտրոն ( հեռ․՝ 098 48 40 63, էլ․հասցե՝ foreign@vsu.am)։
