Վերապատրաստման հնարավորություն վարչական աշխատակիցների համար Սևիլյայի համալսարանում, Իսպանիա
Վանաձորի պետական համալսարանի և Սևիլյայի համալսարանի միջև գործող Erasmus+ KA171 ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ՝ մասնակցելու Սևիլյայի համալսարանի կողմից կազմակերպվող աշխատակազմի միջազգային շաբաթին, որը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 19-23։
Մրցույթին մասնակցել կարող են ՎՊՀ-ի հիմնական աշխատակիցները։ Աշխատակազմի միջազգային շաբաթին դիմող վարչական աշխատակիցները պետք է ներկայացնեն․
· Դիմում
· Մոտիվացիոն նամակ մինչև 100 միավոր, գնահատում է ընտրող հանձնաժողովը, չի համարվում մրցութային ցուցանիշ
· Ինքնակենսագրական տվյալներ, չի համարվում մրցութային ցուցանիշ
· Օտար լեզվի իմացությունը հաստատող բուհի կողմից հավաստող փաստաթուղթ (առնվազն B1 մակարդակ),
Հայտադիմումներն ընդունվում են փետրվարի 21-ը ներառյալ։ Դիմորդների հետ անց է կացվելու հարցազրույց։
Հարցերի դեպքում դիմել ՎՊՀ Գիտահետազոտական աշխատանքների, նորարությունների և համագործակցության բաժին։