Վանաձորի թիվ 3 դպրոցի աշակերտների այցը ՎՊՀ

Ապրիլի 28-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները ճանաչողական այցով հյուրընկալվեցին Վանաձորի պետական համալսարանում։ Նրանց ուղեկցում էին դպրոցի փոխտնօրեն Նարինե Պողոսյանը և հոգեբան Տաթևիկ Գալոյանը։

Շրջայցի ընթացքում աշակերտները ծանոթացան մեդիալաբի, գրադարան-ռեսուրս կենտրոնի, Ս․ Մերգելյանի անվան ինովացիոն կենտրոնի (Smart Caffe)  աշխատանքներին։  

Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի մասնագետ Աիդա Իսկանդարյանը  ներկայացրեց համալսարանում գործող մասնագիտությունները, ընդունելության գործընթացը և ապագա կարիերայի հնարավորությունները:

Հանդիպումն անցավ ինտերակտիվ  քննարկումների մթնոլորտում։ Աշակերտները մասնագետին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան  սպառիչ պատասխաններ։

Previous Article