Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության «Ուսուցչի օգնականի» 30-ժամյա վերապատրաստման դասընթաց

ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԿՐԹԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանը կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության «Ուսուցչի օգնականի» 30-ժամյա վերապատրաստման դասընթաց:
Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել գործող ուսուցչի օգնականները կամ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն: Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  1. դիմում` ՎՊՀ ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
  2. բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն/ լուսապատճեն,
  3. անձնագրի պատճեն/ լուսապատճեն,

Դասընթացը իրականացվում է առկա և հեռավար ձևաչափերով. Առկա` 15.000 դրամ Հեռավար` 12.000 դրամ Դասընթացը կիրականացվի մարտի 27-ից մարտի 31ը ներառյալ: Դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում է վերապատրաստման վկայական: Դասընթացները վարում են տարբեր բնագավառներում վերապատրաստումների մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետներ: Դիմումներն ընդունվում են սույն թվականի փետրվարի 9-ից մարտի 27-ը ներառյալ՝ ՎՊՀ  (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36) «Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնում», ամեն օր ժամը՝ 09:00-ից մինչև 12:30-ը կամ 14:30-ից 17:30-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 0322-4-18-53 կամ 077-230-277, 093-852-765,           077-763-021 կամ գրել vsureformstraining@gmail.com էլ. փոստին:

Նախնական հայտագրման համար, սեղմել հղման վրա.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdDdzPwBSRa0QIpZH5u1TuC3JM6gDnc8FjFVzU4rEUKAv3JWw/viewform?usp=share_link

ՎՊՀ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոն

Previous Article
Next Article