«Ուսանողական գարուն»

«Ուսանողական գարուն»

2023

Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է «Ուսանողական գարուն» ամենամյա փառատոնի մեկնարկը:

Փառատոնի նպատակն է գրական-մշակութային կյանքի ակտիվացումը, ուսանողների գեղարվեստական դաստիարակության և  գեղագիտական ճաշակի խթանումը: Մասնակցել կարող են անհատ ուսանողներ և ուսանողական խմբեր ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններից,  ուսումնարաններից, քոլեջներից:

Փառատոնն ընդգրկում է հետևյալ ուղղությունները՝

  • Մեներգեցողություն (ժողովրդական, դասական, էստրադային երգ)
  • Վոկալգործիքային անսամբլ, մենակատարներ (ժողովրդական և դասական գործիքներ)
  • Թատերարվեստ (մոնոներկայացում, մանրապատում, ասմունք, ներկայացում, մնջախաղ)
  • Պարարվեստ՝ մենապար կամ խմբակային պար (ազգագրական, ժողովրդական, ժամանակակից պար)

«Ուսանողական գարուն»-ը կանցկացվի 2023 թ. մայիսին՝ մեկ փուլով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թ.-ի ապրիլի 25-ը:

Մասնակցության հայտ

Ընթացակարգ

Հարցերի դեպքում զանգահարել 094 83 45 49 հեռախոսահամարով:

Previous Article
Next Article