Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողները՝ դասախոսի դերում
Ինքնակառավարման շաբաթվա շրջանակում Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի երեք ուսանող հանդես են եկել դասախոսի դերում: Ուսանողները նախապես դիմել են դասավանդվող առարկաների դասախոսներին և համապատասխան ամբիոնների աջակցությամբ իրականացվել է դասավարումը։
«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առկա ուսուցման համակարգի 2-րդ կուրսի ուսանողուհի Ամալյա Քոչինյանը դասավարումն իրականացրել է նույն մասնագիտության 1-ին կուրսում՝ «Անգլերեն լեզու–1» դասընթացի շրջանակում (դասախոս՝ Ա․ Փարեմուզյան)։
«Պատմություն» մասնագիտության առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանողուհի Հերիք Մաղաքելյանը դասավարումն իրականացրել էնույն մասնագիտության 2-րդ կուրսում՝ «Հայոց պատմություն-3» դասընթացի շրջանակում (դասախոս՝ Մ․ Բրուտյան)։
«Սերվիս» մասնագիտության առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Վերանյանը դասավարումն իրականացրել է «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսում՝ «Երկրորդ օտար լեզու-1 (Ֆրանսերեն)» դասընթացի շրջանակում (դասախոս՝ Է․ Սարգսյան)։
Դասավարում իրականացրած ուսանողների խոսքով՝ սա յուրօրինակ փորձառություն էր իրենց համար, որը հնարավորություն տվեց ավելի վստահ հանդես գալու ինչպես դասախոսների, այնպես էլ ավելի մեծ լսարանի առջև: