«Ուսանողական գարուն»

«Ուսանողական գարուն»

Ավանդույթները նոր շնչով վերադառնում են. Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է «Ուսանողական գարուն» ամենամյա փառատոնի մեկնարկը:

Փառատոնի նպատակն է մարզի գրական-մշակութային կյանքի ակտիվացումը, ուսանողների գեղարվեստական դաստիարակության և  գեղագիտական ճաշակի խթանումը: Մասնակցել կարող են անհատ ուսանողներ և ուսանողական խմբեր Լոռու մարզի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններից,  ուսումնարաններից, քոլեջներից:

Փառատոնն ընդգրկում է հետևյալ ուղղությունները՝

Մեներգեցողություն (ժողովրդական, դասական, էստրադային երգ)

Վոկալ-գործիքային անսամբլ

Թատերարվեստ (մոնոներկայացում, մանրապատում, ասմունք, ներկայացում)

Պարարվեստ՝ մենապար կամ խմբակային պար (ազգագրական, ժողովրդական, ժամանակակից պար)

«Ուսանողական գարուն»-ը կանցկացվի 2022 թ. ապրիլի 20-ից մայիսի 15-ը՝ մեկ փուլով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թ.-ի ապրիլի 10-ը:

Մասնակցության հայտ

Հարցերի դեպքում զանգահարել 094 83 45 49 հեռախոսահամարով:

Previous Article
Next Article